Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևի վարչակազմի արձագանքը՝ Փաշինյանի ելույթին

15:10, երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ.
Ալիևի վարչակազմի արձագանքը՝ Փաշինյանի ելույթին

«Մենք կտրականապես մերժում ենք «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը, որը հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:

«Ադրբեջանը ու նրա ժողովուրդը երբեք թույլ չեն տա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու և մեր երկրի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու փորձերը: Թող ոչ ոք չկասկածի, որ Ադրբեջանը կապահովի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և կապահովի իր էթնիկ վտարված քաղաքացիների վերադարձը հայրենի հողեր»,- ասել է նա:

29171 | 0
Facebook