Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը բացահայտել է ԱՄՆ-ում զանգվածային սպանությունների պատճառը

13:30, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
Թրամփը բացահայտել է ԱՄՆ-ում զանգվածային սպանությունների պատճառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում վերջին մի քանի օրում զանգվածային սպանությունների պատճառը լուրջ հոգեկան հիվանդություններն են։ Այս մասին հաղորդում է WHIO-ն։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ հանցագործները տառապում են շատ լուրջ հոգեկան հիվանդություններով, և այս խնդիրը շարունակվում է «տարիներ շարունակ»:
     Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը քննարկում է հրազենի օգտագործմամբ զանգվածային սպանությունների պատճառը կանխելու հնարավոր եղանակները՝ ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյի, գլխավոր դատախազի և արդարադատության նախարար Ուիլյամ Բարիի, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ:

Վերջին օրերին ԱՄՆ-ում գնդակահարության մի քանի միջադեպ է տեղի ունեցել։ Օգոստոսի 4-ին, Քոնոր Բեթսը կրակ էր բացել Օհայոյի Դեյթոն քաղաքի կենտրոնում գտնվող բարերից մեկի մոտ: Սպանվել էր 9 մարդ, ևս 27-ը վիրավորվել էին: Ոստիկանները սպանել էին հրաձիգին: Ավելի ուշ, հրաձիգի մեքենայում գտել էին նրա սպանված քրոջն ու ընկերոջը:

Եվս երկու նմանատիպ դեպք տեղի ունեցավ ՝ Չիկագոյում, Իլինոյս նահանգում և Տեխասի Էլ Պասո քաղաքում: Առաջին հարձակման արդյունքում 7 մարդ էր վիրավորվել, իսկ երկրորդի դեպքում՝ 20 մարդ զոհվել էր, տասնյակ մարդիկ վիրավորվել:

4403 | 0
Facebook