Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում վերսկսվել են բողոքի ակցիաները

15:35, շաբաթ, 03 օգոստոսի, 2019 թ.
Մոսկվայում վերսկսվել են բողոքի ակցիաները

Օգոստոսի 3-ին Մոսկվայում վերսկսվել են բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն անկախ թեկնածուների, որոնց թույլ չեն տվել մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին:
     2019 թվականի սեպտեմբերին անցկացվող Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին ընտրական հանձնաժողովը չի գրանցել երկու տասնյակից ավելի անկախ թեկնածուների, այդ թվում՝ Դմիտրի Գուդկովին, Իլյա Յաշինին, փաստաբան Լյուբով Սոբոլին, Իվան Զդանովովին, Կոնստանտին Յանկաուսկասին և այլ թեկնածուների: Մոսկվայի ընտրական հանձնաժողովը վկայակոչում է ստորագրությունների փորձաքննությունները. թեկնածուների հանձնած ստորագրություններից շատերը կեղծ են կամ առկա են այլ խախտումներ, օրինակ՝ ընտրողների սխալ նշված տվյալներ:

7752 | 0
Facebook