Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը կկրճատի իր պաշտպանական բյուջեն

15:25, չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ.
ԱՄՆ-ը կկրճատի իր պաշտպանական բյուջեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը C-Span հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ կկրճատի երկրի պաշտպանական բյուջեն, փոխանցում է РИА «Новости» գործակալությունը:
     «Ներկա պահին մենք ունենք շատ ուժեղ զինված ուժեր, վերջին (ընդունված – խմբ.) բյուջեից հետո շատ ավելի հզոր: Հետո, ինչ-որ պահի, ես կկարողանամ կրճատել բյուջեն։ Սակայն մենք ստիպված էինք արդիականացնել մեր զինված ուժերը»,- ասել է Թրամփը:
     Հաղորդավարի այն հարցին՝ նախատեսվո՞ւմ է արդյոք բյուջեի կրճատում, Թրամփը պատասխանել է «լիովին»:

3528 | 0
Facebook