Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոտր Դամին «մեղադրում են» հարակից ապրող բնակչությանը կապարով թունավորելու համար

21:05, երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ.
Նոտր Դամին «մեղադրում են» հարակից ապրող բնակչությանը կապարով թունավորելու համար

Ըստ Robin des bois բնապահպանական ասոցիացիայի` իշխանությունները չեն ապահովել բնակիչների անվտանգությունը Նոտր Դամի տաճարում հրդեհից հետո: Ընկերության ներկայացուցիչները դիմել են դատարան՝ այրվող շինության հարակից թաղամասերը կապարով աղտոտելու մեղադրանքով. գրում է Le Monde–ը:
     Ըստ պարբերականի` դատարանին ուղղված բողոքում ասոցիացիայի անդամները պնդում են, որ իշխանությունները «կանխամտածված վտանգել են հանրությանը» և բավարար միջոցներ չեն ձեռնարկել կապարի թունավորումից բնակչությանը պաշտպանելու համար:
     Բնապահպանները նշում են, որ տաճարի այրված տանիքում եղել է մոտ 400 տոննա կապար և կապար պարունակող փոշին նստել է շինության հարևանությամբ գտնվող այլ շինությունների վրա:

4776 | 0
Facebook