Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քոչարյանն ու Աթամբաևը․ նախկին ԽՍՀՄ տարածքում իշխանափոխության կրկնակի դիմանկարը

13:35, հինգշաբթի, 25 հուլիսի, 2019 թ.
Քոչարյանն ու Աթամբաևը․ նախկին ԽՍՀՄ տարածքում իշխանափոխության կրկնակի դիմանկարը

Նախորդ ամիսը հաճելի չէր ԱՊՀ երկու նախկին նախագահների համար: Դատարանը որոշեց բավարարել Ռ. Քոչարյանի գործով վերաքննիչ երկու բողոքները և կրկին կալանավորել նրան: Ղրղզստանի չորրորդ նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, խորհրդարանի որոշմամբ, կորցրեց նախկին նախագահի կարգավիճակն ու անձեռնմխելիությունը, ինչը նշանակում է անխուսափելի մեղադրանքներ ու հնարավոր է նաև ազատազրկում: Այս մասին անդրադարձ է կատարել «Քարնեգի» հիմնադրամը:
     Այս քրեական գործերը մի քանի անհերքելի նմանություններ ունեն: Երկու նախկին նախագահները կարծում են, որ նման իրավիճակի պատճառը Հայաստանի ու Ղրղզստանի ներկայիս ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի ու Սոորոնբայ Ժեենբեկովի թշնամական վերաբերմունքն է: Բացի այդ, երկուսն էլ պատրաստ են պաշտպանել իրենց անմեղությունը՝ առանց երկիրը լքելու:
     Երկու նախկին նախագահները տիպիկ կլանային ղեկավարներ են, ովքեր զգալի թվով աջակիցներ ունեն: Քոչարյանն Արցախի կլանի առաջատար ղեկավարներից է, Արցախի պատերազմի հերոս: Աթամբաևը՝ Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկն է, ում զինված կողմնակիցները կարևոր դեր են խաղացել Ղրղզստանի երկրորդ նախագահ Կուրմանբեկ Բակիևի տապալման ժամանակ։
     Ի վերջո, երկու նախկին ղեկավարներին միավորում է այն, որ հետխորհրդային տարածքում իշխանափոխության գործընթացը նախկինի պես դժվար ու վտանգավոր խնդիր է։
     Ղրղզստանը բաժանված է հյուսիսային ու հարավային մասերի լեռնաշղթաներով։ Աթամբաևն ընկալվում է որպես հյուսիսայինի ներկայացուցիչ, իսկ ներկայիս նախագահը սերում է հարավային կլանից: Կլանային հարցը Ղրղզստանի ներքին քաղաքականության ընդհանուր առանձնահատկություններից է ու զգալի ազդեցություն ունի նախագահի թեկնածուների ընտրության վրա:
     Սկսած առաջին նախագահից՝ Ասկար Ակաևից «հյուսիսի ու հարավի» ղեկավարները հաջորդում էիր իրար։ 2010 թվականին հեղաշրջումից հետո, երրորդ նախագահ Ռոզա Օտունբաևան հավասարապես համարվում էր «թե՛ հյուսիսային, թե՛ հարավային»:
     Իր նախագահության առաջին տարիներին Աթամբաևը ջանասիրաբար ապրում էր բացառապես սահմանադրական կանոններով, նույնիսկ իր կառավարման ժամանակ հանրային հետհաշվարկ սկսեց մինչև իր պաշտոնավարման ավարտը, որպես պետության ղեկավար: Բայց այդ ժողովրդավարական շրջանը շատ շուտ դադարեցվեց։
     Որոշ ժամանակ անց պարզվեց, որ չորրորդ նախագահը մտադիր չէ զիջել աթոռն ու աշխատում է պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո իշխանությունը չկորցնելու հակառակ հեռանկարով:
     Եթե սցենարի իրագործումը Հայաստանում 2018 թվականին լիովին համապատասխանում էր Սերժ Սարգսյանի կրկնակի պաշտոնավարման ժամկետի ցանկությանը, ապա դա չարվեց Ղրղզստանում: Աթամբաևը ստիպված էր խոստանալ, որ նա չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին:
     Միևնույն ժամանակ հետաքրքիր է դիտարկել նախկին երկու նախագահների հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ: Ռոբերտ Քոչարյանը վայելում է ՌԴ նախագահի ցուցադրական ու բարեկամական աջակցությունը։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին հանձնարարված է հետևել դատավարության ընթացքին: Դեսպանը հանդիպել է նախկին նախագահի հետ հունիսի կեսերին, երբ Քոչարյանը գտնվում էր ազատության մեջ: Դրանից հետո Կոպիրկինին հրավիրեցին ՀՀ ԱԳՆ՝ հայտարարելով, որ ՌԴ Հայաստանի ներքին գործերին միջամտությունն անթույլատրելի է։ Այնուամենայնիվ, նախկին նախագահի ձերբակալման օրը դեսպանը հանդիպում է ունեցել Հայաստանի գլխավոր դատախազի հետ, ով անձամբ ներգրավված է Քոչարյանի դատավարությանը:
     Ղրղզստանի նախկին նախագահի պարագայում այս հարցում ՌԴ-ն ոչինչ չի ձեռնարկում։ Աթամբաևը Պուտինին հրապարակայնորեն հիշեցրեց իրենց նախկին ջերմ հարաբերությունների մասին, քանի որ սպասում էր Մոսկվայի աջակցությանը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը միայն նշել է, որ Կրեմլը մտադիր չէ միջամտել Ղրղզստանի ներքին գործերին:
     Աթամբաևը սիրում էր Պուտինին բողոքել ռուս նախարարներից, ովքեր մշտապես խաբում են նրան:
     Աթամբաևը խոստացել էր չփոխել Սահմանադրությունը մինչև 2020 թվականը, սակայն չկարատրեց խոստումը։
     Երկրում սկսվեցին բողոքի ակցիաներ, «հակաաթամբաևի» ալիքը օրեցօր աճում էր: Նախագահը նույնիսկ հրապարակային անձնական վիրավորանքներ հնչեցրեց իր նախկին ընկերների հասցեին: Ռոզա Օթունբաևային տրվեց նախագահական լիազորությունները:

7222 | 0
Facebook