Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՍԴ-ն դիմել է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով՝ Քոչարյանի գործով

18:55, հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.
ՍԴ-ն դիմել է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով՝ Քոչարյանի գործով

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ:

Ըստ ՍԴ կայքում հրապարակված հաղորդագրության՝ այդ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու կապակցությամբ դատարանը որոշել է մինչև պատասխաններ ստանալը կասեցնել վարույթները:

Ավելի վաղ հատնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր Մարտի 1-ի քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Նա դատարանից խնդրել էր որոշել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։

3886 | 0
Facebook