Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ով կասի, թե տունը տաքացնելու համար են անում, չարաչար կսխալվի». Կարինե Հարությունյան

20:10, հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.
«Ով կասի, թե տունը տաքացնելու համար են անում, չարաչար կսխալվի». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իջևանի երեկվա խուլիգանները ռոբասերժական տարիներին լեզուները յոթ տակ ծալած սսկված էին, երբ Հայաստանը սանտիմետր առ սանտիմետր վաճառվում էր: Ծպտուն չէին հանում. իրենք էլ իրենց բաժինն էին տանում պետությունից:
     Ով կասի, թե տունը տաքացնելու համար են անում, չարաչար կսխալվի: Նրանց պաշտպանելուց առաջ լավ մտածեք, թե ինչ եք ասում: Իջևանի փայտի մի փոքր մասն է մտնում իջևանցու վառարանը: Այդ փայտը տախտակ է դառնում, մանրահատակ, անգամ՝ խորովածի փայտ ու հայտնվում Հայաստանի տարբեր մասերում: Առանց վերահսկողության: Անտառը սրբում են: Ընդ որում՝ ծառերը հատում են կլոր տարին: Թե չեք հավատում, գնացեք ամենապարզ քաղաքացուն խոսեցրեք, կասի՝ ի՞նչ քոլ, քո՞լ են թողել, քոլ չկա արդեն: Բոլորը մեկ առ մեկ պիտի պատասխանատվության ենթարկվեն»:

5213 | 0
Facebook