Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր պաշտոնավարման 14 ամիսների ամենամեծ ձեռքբերմանը:
«Կարծում եմ, իմ քաղաքական կենսագրությունը կանխորոշում է պատասխանը, որովհետև, իմ ընկալմամբ, ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը և նաև այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը համարվում է ժողովրդավարական երկիր»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները ո՛չ դե յուրե, ո՛չ հանրայնորեն չվիճարկվեցին, որը բացառիկ իրադարձություն է, և ինքը հենց դա է համարում իր հիմնական հաջողությունը:
Վարչապետն իր խոսքն հաստատելու համար օրինակ բերեց վերջին ՏԻՄ ընտրություններրի արդյունքները. «Այս ընտրական պրոցեսում հաղթանակներ արձանագրել է ոչ միայն իշխանությունը, այլև՝ ընդդիմությունը: Եվ մենք շնորհավորել ենք հաղթողին, անկախ նրանից՝ համաձայն եղել ենք արդյունքների քաղաքական բովանդակության հետ, թե՝ ոչ: Դա համարում ենք ամենամեծ առաքելությունը, որ ՀՀ քաղաքացին իրեն զգա իրավատեր. առնվազն քաղաքական մակարդակում մենք դա արել ենք, հիմա հերթն է որ դատաիրավական հարթության մեջ և մնացած բոլոր հարթություններում դա տեղի ունենա»,- ասաց նա: