Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասանժը չի արտահանձնվի այն երկրներին, որտեղ օրենքով գործում է մահապատիժը

11:45, երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.
Ասանժը չի արտահանձնվի այն երկրներին, որտեղ օրենքով գործում է մահապատիժը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին չեն հանձնի այն երկրներին, որտեղ օրենքով գործում է մահապատիժը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալան Դանքանը:

Որոշման վերաբերյալ համաձայնության են եկել երկու կողմերը՝ Մեծ Բրիտանիան և Էկվադորը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասանժի արտահանձնման գործով լսումները տեղի կունենան 2020թ. փետրվարի 24-ից հետո:

Հիշեցնենք, որ ապրիլին Ասանժը ձերբակալվել էր. բրիտանացի իրավապահները հայտնել էին, որ երբ Էկվադորի իշխանությունները հրաժարվել են նրան քաղաքական ապաստան տրամադրել:

7381 | 0
Facebook