Ռուսաստանը չի բացառում դեպի Վրաստան ուղիղ ավիաչվերթերի վերսկսման հավանականությունը: Այդ մասին գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ դիվանագիտական աղբյուրին: Դրա համար կա մի պայման՝ եթե Վրաստանը վերջ կտա ռուսատյացությանը և այդ հարցում հետևողականություն ցուցաբերի:
Ավելին՝ Մոսկվան պատրաստ է առաջիկայում դիտարկել նաև Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու հարցը,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Դիվանագիտական աղբյուրը թերթի թղթակցին ասել է, որ ռուսական կողմին ձեռնտու է եղել վրացական իշխանությունների արագ բացասական արձագանքը՝ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրող Գեորգի Գաբունիայի՝ ՌԴ նախագահի հասցեին ասված անպարկեշտ արտահայտություններին: Պարբերականի զրուցակիցն ասել է, որ այն ժամանակ, երբ Թբիլիսիում հակառուսական բողոքներ էին սկսվել, վիզային ռեժիմի չեղարկման հրամանագիրն արդեն պատրաստ էր ստրոագրման: «Այնպես որ, եթե վիճակը նորմալանա, ապա ամեն բան կարելի է հետ պտտել»,-նկատել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանւի միջև ավիաթռիչքները դադարեցված են հուլիսի 8-ից՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրով: