Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաշինգտոնում ջրի տակ են անցել ճանապարհներ, տներ ու մեքենաներ

11:20, երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ.
Վաշինգտոնում ջրի տակ են անցել ճանապարհներ, տներ ու մեքենաներ

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ջրի տակ են անցել ճանապարհներ, տներ ու տասնյակ մեքենաներ: Ընդամենը 11 րոպե տևողությամբ ջրհեղեղից Ռեյգանի անվան օդանավակայանի տարածքում ջրի մակարդակը 2 ժամվա ընթացքում հատել էր 8,63 սմ-ն: Որոշ դեպքերում մարդիկ ստիպված են եղել բարձրանալ իրենց մեքենաների տանիքին:

Դադարեցվել է գնացքների երթևեկը: Այն վերականգնվել է միայն ժամանակ, երբ մաքրվել են երկաթուղու գծերը: 8 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության: Տուժածներ չկան:

7951 | 1
Facebook