Խնդրում ենք սպասել...

Համացանց

Խափանումներ WhatsApp-ում, Facebook-ում և Instagram-ում. ինչ է տեղի ունեցել

22:05, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2019 թ.
Խափանումներ WhatsApp-ում, Facebook-ում և Instagram-ում. ինչ է տեղի ունեցել

Facebook-ի և Instagram-ի, ինչպես նաև WhatsApp-ի աշխատանքում գլոբալ խնդիր է ի հայտ եկել: Թեև սոցցանցերը գործում են, բայց ամբողջ աշխարհի օգտատերերը չեն կարողանում դիտել, ուղարկել, կամ էլ ստանալ լուսանկարներ: Downdetector-ի տվալներով՝ խնդիրն առավել զանգվածային է ԱՄՆ-ում ու Արևմտյան Եվրոպայում: Հայկական տիրույթի օգտատերերը ևս բողոքում են նկարների հետ կապված խնդիրներից:

Ինչպես հայտնում է The Independent-ը, WhatsApp-ում անհնար է դարձել ուղարկել լուսանկարներ, տեսանյութեր ու ձայնային հաղորդագրություններ:

Հավելենք, որ այս բոլոր ծառայություններն էլ պատկանում են Facebook-ին: Ընկերությունն իր թուիթերյան էջում արդեն հայտարարել է, որ աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ և ներողություն խնդրել անհարմարությունների համար:

5672 | 0
Facebook