Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գագիկ Ծառուկյանը կօգտվի Սասուն Միքայելյանի շուրջ ստեղծված աղմուկից

15:00, երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ.
Գագիկ Ծառուկյանը կօգտվի Սասուն Միքայելյանի շուրջ ստեղծված աղմուկից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ սուր գնահատականները քննարկումների թեմա են դարձել հատկապես իշխանական շրջանակներում: Ասում են՝ չնայած ՔՊ-ականները հերքում են, որ Միքայելյանի հետ հարաբերությունները լարված են, վերջինի հայտարարությունները հակառակն են ցույց տալիս: Ի դեպ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սասուն Միքայելյանն Աբովյանում ՔՊ թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան հրկիզելու հետ կապված հետևյալ միտքն էր հնչեցրել. «Դրանով, ինչքան գիտեմ, ԱԱԾ-ն է զբաղվում: Պարզ կլինի՝ այրեցի՞ն, թե՞ այրեց: Էտի իմ գործը չի, հասկանո՞ւմ եք... Էս իրավիճակին նայելով՝ էդ պահին հնարավոր չէր մի հատ անխելք մարդ ուրիշ ուժից, կամ հակադիր ուժի կողմից, որ նման գործ անի, ինչի՞ համար...»:

Ասում են՝ եթե Ծառուկյանի օրինակի նման Միքայելյանին ևս հարցաքննության չկանչեն, չի բացառվում, որ սա կդառնա ԲՀԿ-ականների շահարկման թեման:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդն ասել էր. «Դա շինծու, սարքած գործ էր, որ ինչ-որ մի բան փոխեն: Այսօր-վաղը դա պետք է բացահայտվի, եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն»:

Դրանից հետո Ծառուկյանը մի քանի անգամ հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
13792 | 0
Facebook