Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.

Համացանց

Վարդան Ոսկանյանը դժգոհում է «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից

12:45, երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.
Վարդան Ոսկանյանը դժգոհում է «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի տարիների ընթացքում «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության հավատարիմ հաճախորդը լինելուց և այդ ընկերությանը նույնիսկ 1 լումայի վնաս չհասցնելուց հետո, առաջին անգամը լինելով, անփորձության պատճառով քիչ առաջ տուժեցի մեքենայիս ապահովագրական դեպքի փոխհատուցման գումարն ստանալու պահով։ Ոչ իմ մեղքով տեղի ունեցած վթարի համար ինձ հատկացրել էին 67 000 հազար դրամ փոխհատուցում՝ «հետևի շիթ, նիկել, պետհամարանիշ, բագաժնիկի զազոռի խախտում» վնասների համար, որի հետ համաձայնել էի։ Վարպետի մոտ մեքենայի «շիթը» հանելուց հետո պարզվեց, որ վնասվել են նաև «բալկան» և «ֆարտուկը»։ Զանգահարեցի «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերություն՝ վնասի փոխհատուցման գումարի չափը վերանայելու նպատակով։ Պարզվեց, որ պետք է դիմեմ ֆինանսական հաշտատարի գրասենյակ և գործընթացքը կարող է տևել մոտ մեկուկես ամիս, ինչից, բնականաբար, հրաժարվեցի։ Կարծում եմ՝ պարտաճանաչ և սրտացավ ապահովագրական ընկերության մասնագետը պետք է մեքենայի վնասված տեսանելի հատվածը գնահատելուց հետո ինձ ուղարկեր վարպետի մոտ «շիթը» քանդելու և հնարավոր վնասված չերևացող հատվածները բացելուց հետո միայն որոշեր ամբողջ վնասի չափը, իսկ այսպես՝ «ինչ էրևում ա, տանք, մնացածն էլ՝ Աստծու հույսին»․․․»:

| | |
2797 | 0
Facebook