Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Որպեսզի կանխվեն հետագա անհիմն հայցերն իմ վստահորդի դեմ, ապա հետամուտ ենք լինելու, որ այդ հարցը լուծվի»․ Գյոզալյան

15:55, հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ.
«Որպեսզի կանխվեն հետագա անհիմն հայցերն իմ վստահորդի դեմ, ապա հետամուտ ենք լինելու, որ այդ հարցը լուծվի»․ Գյոզալյան

«Այս հայցը ներկայացնելն անիմաստ էր։ Իմ վստահորդը, բնականաբար, կատարել էր ծախսեր, ինչպես բոլորդ գիտեք, իմ վստահորդի եկամտի աղբյուրն իր աշխատավարձն է և որպեսզի կանխվեն հետագա անհիմն հայցերն իմ վստահորդի դեմ, ապա, այո՛, մենք հետամուտ ենք լինելու, որ այդ հարցը լուծվի»,- այսօր կայացած դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը՝ անդրադարձ կատարելով այսօրվա նիստին, որի ժամանակ Գյոզալյանը հայցվոր կողմից փոխհատուցման պահանջ էր ներկայացրել՝ 650 հազար դրամի չափով։

Գյոզալյանը նշեց, որ ծախսերը գոյացել են փաստաբանական ծառայություններից օգտվելու համար․ «Իմ վստահորդն այն ժամանակ վճարել է «Գյոզալյան և ընկերներ» փաստաբանական գրասենյակին, որպեսզի վերջինը մատուցի իրավաբանական բնույթի ծառայություններ, ինչն էլ իր հերթին, բնականաբար, մատուցվել է»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական նիստի ժամանակ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ամբողջությամբ հրաժարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ներկայացված քաղաքացիական հայցից։

| | |
1881 | 0
Facebook