Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Փաշինյանը Քոչարյանից 650 հազար դրամ է պահանջում․ դատարանի վճիռը կհրապարակվի հունիսի 24-ին

14:45, հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ.
Փաշինյանը Քոչարյանից 650 հազար դրամ է պահանջում․ դատարանի վճիռը կհրապարակվի հունիսի 24-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ամբողջությամբ հրաժարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ներկայացված քաղաքացիական հայցից։

Վարչապետի փաստաբան Գևորգ Գյոզալյանը Քոչարյանի ներկայացուցչին ուղղված փոխհատուցման պահանջ ներկայացրեց՝ 650 հազար դրամի չափով։

Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարեց, որ գումարի այդ չափը ողջամիտ չէ։

Սակայն, վերջինիս հակադարձելով՝ Գյոզալյանը նշեց, որ իր վստահորդը՝ Նիկոլ Փաշինյանը ծախսեր է արել՝ վճարելով «Գյոզալյան և ընկերներ» փաստաբանական գրասենյակին՝ իրավաբանական բնույթի ծառայություններ ստանալու նպատակով։

Գործը նախագահող դատավոր Լարիսա Սարգսյանը հայտարարեց, որ գործով վճիռը դատարանը կհրապարակի հունիսի 24-ին։

| | |
3138 | 0
Facebook