Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեկնարկել է Թրամփի եռօրյա այցը Մեծ Բրիտանիա

13:45, երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ.
Մեկնարկել է Թրամփի եռօրյա այցը Մեծ Բրիտանիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռօրյա այցով ժամանել է Լոնդոն. այս մասին հաղորդում է BBC-ն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանիա Թրամփին Բուքինգհեմյան պալատում կընդունի թագուհի Ելիզաբեթ Երկրորդը: Այնուհետև, Վեստմինսթերյան պալատում Թրամփին կընդունեն արքայազն Չարլզն ու Քորնուոլի դքսուհի Կամիլան: Թագուհու հետ Թրամփի հանդիպմանը կմիանան նաև Քեմբրիջի դուքսն ու դքսուհին՝ արքայազն Ուիլիամն ու Քեյթ Միդլթոնը, ինչպես նաև՝ Սասեքսի դուքսը՝ արքայազն Հարին: Սասեքսի դքսուհին՝ Մեգան Մարքլը հասկանալի պատճառներով ներկա չի լինի հանդիպմանը:

Լոնդոնում, Մանչեսթրում, Բելֆաստում, Բիրմինգհեմում ու Նոթինգհեմում Թրամփին են սպասում նաև հազարավոր ցուցարարներ, ովքեր դժգոհ են Լոնդոնում նրա ներկայությունից:

Երեքշաբթի Թրամփը կհանդիպի Թերեզա Մեյին:

6671 | 0
Facebook