Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պրիմորիայի երկրամասում ավտոբուսի վթարի հետևանքով 2 մարդ է մահացել, 19 հոգի վիրավորվել են

15:25, երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ.
Պրիմորիայի երկրամասում ավտոբուսի վթարի հետևանքով 2 մարդ է մահացել, 19 հոգի վիրավորվել են

Պրիմորիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 19 մարդ է վիրավորվել, 2-ը մահացել են: Դեպքը պատահել է Խաբարովսկ-Վլադիվոստոկ մայրուղու վրա. այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«KIA Granbird ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և Խաբարովսկ-Վլադիվոստոկ ավտոմայրուղու 665-րդ կիլոմետրում վթարի ենթարկվել: 2 մարդ է մահացել, 19 հոգի վիրավորվել են»,- հայտնել է գործակալության թղթակիցը:

KIA Granbird ավտոբուսը Չինաստան զբոսաշրջիկներ է տեղափոխել: Ավտոբուսում 48 մարդ է եղել:

7748 | 0
Facebook