Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասադի բանակը ևս մեկ քաղաք է վերցրել

16:35, երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.
Ասադի բանակը ևս մեկ քաղաք է վերցրել

Սիրիայի բանակը վերցրել է Համայի նահանգում գտնվող, ռազմավարական նշանակություն ունեցող Կաֆր-Նաբուդ քաղաքը. այս մասին հաղորդում է Al-Masdar News-ը:

«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ուժերն (ստեղծված Ջաբհաթ ան-Նուսրի հիմքի վրա) փորձել են հակահարված տալ: Մայիսի 27-ի գիշերը նրանք հարձակվել են Կաֆր-Նաբուդի արևելյան թևում գտնվող սիրիական բանակի դիրքերի վրա: Արդյունքում ջիհադիստները, ծանր կորուստներ կրելու հետևանքով, դադարեցրել են իրենց գործողությունները: Աղբյուրի համաձայն, նախքան հաղթական հարձակումը՝ Սիրիայի բանակը մեկ շաբաթ շարունակ փորձել է հրթիռային և հրետանային հարվածների միջոցով վերցնել Կաֆր-Նաբուդը:

6681 | 0
Facebook