Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հնարավոր կլինի բացել նոր խմբեր՝ ընդունելով մանկապարտեզ ավելի շատ երեխաների». Տիգրան Վիրաբյան

21:20, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
«Հնարավոր կլինի բացել նոր խմբեր՝ ընդունելով մանկապարտեզ ավելի շատ երեխաների». Տիգրան Վիրաբյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին ամիսներին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքում այլ գործունեություն ծավալող կազմակերպություններից ու անհատներից ազատել է շուրջ 5138 քմ տարածք, ինչը ընդհանուր զբաղեցրած տարածքների 40%-ն է կազմում:

Նախկինում տարբեր հանգամանքներում մանկապարտեզների տարածքներն օգտագործման են տրվել մի շարք կազմակերպությունների և անհատների: Ներկայումս վերադարձված տարածքներում հնարավոր կլինի բացել նոր խմբեր՝ համապատասխանաբար ընդունելով մանկապարտեզ ավելի շատ երեխաների ու կրճատելով իրենց հերթին սպասողների թիվը»:

2916 | 0
Facebook