Առողջապահության նախարարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր որոշ գործընկերներ պնդում են, որ փակ տարածքներում ծխելն արգելելու հասարակական պահանջարկ չկա և պետք է շարունակել թույլատրել այնտեղ ծխելը:
Եկեք հասկանանք նման պահանջարկ կա, թե` ոչ:
Արդյո՞ք փակ տարածքներում ծխախոտի ծխից զերծ մաքուր օդ ունենալը կարևոր է մեզ համար, թե մենք ու մեր երեխաները, հղի կանայք պետք է շարունակեն շնչել ուրիշների ծխած ծխախոտի ծուխը»: