«Պարոն Պապիկյան, տեսե՞լ եք էն տեսանյութը, որ Սիս գյուղի երեխեքն ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց: Էդ ճանապարհ ի՞նչ եղավ, երեխեքը բողոքում են»,- դիմելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ հարցրեց վարչապետ Փաշինյանը: «Էդտեղ ասֆալտ կանենք, նախագիծն ուղարկել ենք, ուղղակի կարող է կարիք լինել մեկ անձից գնման միջոցով, որ արագ լինի»,- արձագանքեց Սուրեն Պապիկյանը:
«Հիմա ՀՀ բոլոր երեխաները կիմանան ճիշտ ձևը»,- կատակեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Գուցե շատ պետք չի երեխեքի ճնշումներին ենթարկվել»,- շարունակեց Փաշինյանը: