Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՈՒԵՖԱ-ն Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ հայտարարություն է տարածել

19:55, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
ՈՒԵՖԱ-ն Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ հայտարարություն է տարածել

ՈՒԵՖԱ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ։

«ՈՒԵՖԱ-ն, համագործակցելով «Արսենալ»-ի հետ, աշխատանքներ է տարել, ինչի արդյունքում Ադրբեջանի իշխանությունների կողմից երաշխիքներ էինք ստացել՝ այդ երկրի տարածքում Մխիթարյանի անվտանգության ապահովման վերաբերյալ:

Այդ երաշխիքների շնորհիվ՝ մենք կարող էինք ապահովել նրա՝ Բաքու անվտանգ ուղևորությունը:

Ակումբը տեղյակ էր այն ջանքերից, որ գործադրել էին ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի իշխանությունները, բայց որոշեց ֆուտբոլիստին չտանել եզրափակիչ խաղին: Մենք պետք է հարգենք ակումբի և ֆուտբոլիստի անձնական որոշումը»,- նշված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ։

8499 | 0
Facebook