Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանի դատավորներն սպասարկում են մաֆիայի շահերը». Կարեն Անդրեասյան

00:55, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Հայաստանի դատավորներն սպասարկում են մաֆիայի շահերը». Կարեն Անդրեասյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձավ այսօրվա դատարանների՝ իր իսկ բնորոշմամբ խայտառակ ու բռնաբարող համակարգին և ներկա ՄԻՊ Արման Թաթոյանի դիրքորոշմանը: Նա մեղադրեց իր նախկին գործընկերոջը ուղղորդված ու միակողմանի դիրքորոշման և իր լիազորություններից դուրս գալու համար: «Անառակ, անբարո, կոռումպացված դատավորին պաշտպանելն օմբուդսենի ոʹչ լիազորությունն է, ոʹչ էլ խնդիրը»,- ասաց նա:

Անդրեասյանի կարծիքով՝ դատարանների դռները փակելը հակասահմանադրական չէ, դրանք ակցիաներ են, պիկետներ: «Օրինակ, ԱԺ-ի դիմաց որ արվել էր, ինչո՞ւ համապատասխան իրավաբանները վայնասուն չէին բարձրացրել»,- շեշտեց նա:

«Ավելի խայտառակ համակարգ Հայաստանում ոչ եղել է, ոչ էլ կլինի: Մեր երկրի բոլոր խնդիրները այս համակարգի մեջ է: Այս քայքայում է երկիրը ներսից՝ հատ առ հատ, խումբ առ խումբ, մարդ առ մարդ»,- դատարանների վերաբերյալ ընդգծեց Կարեն Անդրեասյանը՝ շեշտելով, որ Հայաստանում 50-60 դատավորից բացի մնացածները սպասարկում են մաֆիայի շահերը: «Սահմանադրությունն այդ դատավորներին պետք է վաղուց ուղարկած լիներ կալանավայր»,- ասաց նա:

Կարեն Անդրեասյանը նաև անդրադարձավ իրեն ՄԻՊ պաշտոնից հեռացնելուն. «Ինձ սկսեցին ահաբեկել, այո, առաջին հերթին և հիմնականում 2013-ին դատական կաշառքների վերաբերյալ իմ զեկույցի պատճառով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հայաստանի դատավորներն սպասարկում են մաֆիայի շահերը». Կարեն Անդրեասյան
15872 | 0
Facebook