«Պարոնյան-Լեոյի խաչմերուկում ուշադրություն դարձրեք այս քաղաքացիներին, որոնք առարկաներ են շպրտում ոստիկանների վրա»,- Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը տեսանյութ ներկայացրեց ասուլիսի սրահում՝ վերաբերող Մարտի 1-ի իրադարձություններին:
«Այս մյուս դրվագում նռնակի պայթյունը կարող եք ֆիքսել, մի քանի տասնյակ ոստիկաններ բեկորային վնասվածք են ստանում»,- մեկնաբանեց նա:
Պաշտպաններն ասացին, որ նյութերը կցված են գործին: «Պետք է փորձաքննութուն նշանակվի՝ տեսնենք մոնտաժված են, թե՞ ոչ: Մենք ոչ թե պնդում ենք՝ սա ընդունել վերջնական ճշմարտություն, ասում ենք՝ սրանց վերաբերող չկան հակասող կամ բացառող հանգամանքներ»:
Հարցին՝ որտեղի՞ց տեսանյութերը, ասացին՝ «մենք էլ մեր աղբյուրներն ունենք»: