Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգն արգելել է աբորտը

22:25, հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ.
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգն արգելել է աբորտը

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգն աբորտն արգելող օրենք է ընդունել: Օրենքն արգելում հղիության ցանկացած փուլում աբորտի իրագործումը: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

‏Նշենք, որ Ներկայացուցիչների պալատը, ձայների 74-3 հարաբերակցությամբ, հավանության է արժանացրել օրենքի նախագիծը՝ բացառելով աբորտի արգելումը միայն մոր առողջական խնդիրների դեպքում: Սենատն, իր հերթին, սահմանափակում է ավելացրել բռնաբարության և սեռական ոտնձգությունների դեպքերի համար: Սենատում որոշումն ընդունվել է ձայների 25/6 հարաբերակցությամբ:

«Աբորտի արգելման» օրենքն այս տարի ընդունել են Միսիսիպի, Կենտուկի և Օհայո նահանգները: Թենեսիի, Միսսուրիի, Հարավային Կարոլինայի, Ֆլորիդայի, Տեխասի, Լուիզիանայի և Արեւմտյան Վիրջինիայի օրենսդիրները նույնպես նմանատիպ նախագծեր են քննարկում:

5955 | 0
Facebook