Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձախ ձեռքով աջ ականջը քորելու նման չի՞». Հակոբ Բադալյան

06:25, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
«Ձախ ձեռքով աջ ականջը քորելու նման չի՞». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանապարհային երթևեկության բալային համակարգը, որ պատրաստվում ա ներդրվել, գուցե լավն ա, դեռ չեմ կողմնորոշում, բայց մոտս հարց ա՝ էդ մի քիչ ձախ ձեռքով աջ ականջը քորելու նմա՞ն չի... Ասենք` կան ճանապարհային երթևեկության կանոններ և կան դրանց համար սահմանված տուգանքներ: Եթե ՃՈ-ն աշխատում ա, էդ համակարգն էլ աշխատում ա, եթե ՃՈ-ն չի աշխատում, բալ, մալ, «մասկարադ», ոչինչ չի փոխի: Հանճարեղների բառերով ասած՝ մարդկանց մի մասը շախմատ լավ ա խաղում, մյուս մասը` վատ և ոչ մի բան չի փոխի ուժերի այդ հարաբերակցությունը: Հիմա, ՃՈ-ն կամ նորմալ աշխատում ա երթևեկության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, կամ չի աշխատում»:

7758 | 0
Facebook