Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպայում մամուլի ազատությունը «գրեթե աղետալի վատ է»

22:40, երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ.
Եվրոպայում մամուլի ազատությունը «գրեթե աղետալի վատ է»

«Թղթակիցներ առանց սահմանների» (Reporters Without Borders') միջազգային կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության մասին վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Եվրոպայում մամուլի ազատության վիճակը, ավտորիտար կառավարությունների աճին զուգընթաց, գնալով վատթարանում է:

Մամուլի ազատության ցուցանիշով ԵՄ-ում վերջին հորիզոնականը զբաղեցնում է Բուլղարիան, որին նախորդում են Հունգարիան ու Մալթան: Վատագույն ցուցանիշով առանձնանում են նաև Սլովակիան ու Իտալիան:

Սլովակիայում սպանել էին հետաքննող լրագրող Յան Կուցյակին, իսկ Իտալիայում՝ վարչապետ Մատեո Սալվինին իրեն քննադելու համար դատի էր տվել գրող Ռոբերտո Սավիանոյին:

Հետաքննող լրագող Դաֆնե Կարուանա Գալիցիայի որդիները նշել են, որ միջազգային հանրությունը լրագրողներին պաշտպանելու համար պետք է ավելի լուրջ միջոցներ ձեռնարկի: Նշենք, որ լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան, Մալթայում մեքենայի պայթեցման հետևանքով, մահացել էր:

Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մինա Անդրեևան մամուլի ազատության ցուցանիշների կապակցությամբ ասել է. «Մենք գնահատում ենք այն ​​աշխատանքը, որ լրագրողներն անում են ժողովրդավարությանն աջակցելու առումով: Մենք խստագույնս դատապարտեցինք Մալթայում և Սլովակիայում կատարված լրագրողների սպանությունները, նաև ազգային իշխանություններին հորդորեցինք` հանգամանորեն ուսումնասիրել այդ ամենն ու հետևել զարգացումներին»:

Ազատ խոսքի իրավունքից օգտվելու հետևանքով աշխարհի կտրվածքով շուրջ 250 լրագրող շարունակում է մնալ բանտում:

6167 | 0
Facebook