Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու չի կարելի ծեծել երեխաներին

01:05, երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ.
Ինչու չի կարելի ծեծել երեխաներին

Պատմության ողջ ժամանակահատվածում ծնողներն ու ուսուցիչները ծեծել են երեխաներին՝ փորձելով դաս տալ նրանց: Սակայն սա ոչ մի լավ բանի չի հանգեցնում, վստահեցնում են մասնագետները:

Մինչև 20-րդ դարի վերջերը երեխաների ֆիզիկական պատիժը համարվում էր ամբողջ աշխարհում համընդհանուր պրակտիկա, սակայն հետո շուրջ 50 երկիր արգելեց մարմնական պատիժների բոլոր տարբերակները:

Ահա թե ինչ վտանգներ կարող է պարունակել երեխաների ֆիզիկական պատիժը:

1. Ագրեսիայի ավելացում:
     Երեխաներն, ովքեր տուժել են ծեծից, մեծ հավանականությամբ ագրեսիվ են լինելու իրենց հասակակիցների նկատմամբ, բռնություն են կիրառելու իրենց հարաբերություններում, վախեցնելու են ուրիշներին:

2. Խորանում է վատ վարքը
     Երեխաներն, ովքեր դրսևորել են բացասական վարք, ինչպիսիք են ծաղրելը, ստելը, խաբելը, դասերից փախչելը, հանցակցությունը, պարբերաբար ծեծվել են:

3. Հոգեկան առողջության խնդիրներ
     Հարվածները ոչ միայն ֆիզիկական ցավ են պատճառում, այլև՝ զգացմունքային: Նրանք հանգեցնում են վարքային խանգարումների, ինքնասպանության փորձերի:

4. Ճանաչողական ունակությունների նվազում
     Հետազոտություններն ապացուցում են՝ այն մեծահասակներն, ովքեր ծեծվել են փոքր տարիքում, առավել հազվադեպ են ավարտել քոլեջը կամ էլ հաջողակ կարիերա ունեցել:

5. Մշտական ցիկլ
     2011-ին արված հետազոտությունը պարզել է, որ ծեծված երեխաները ավելի հաճախ իրենք են դառնում ծեծող:
     Մանկավարժությունն առաջարկում է այլ մեթոդներ ծեծի փոխարեն.
     * բանավոր խոստում-անկեղծ զրուցեք ձեր երեխայի հետ,
     *բացատրեք նրա գործողությունների հետևանքները,
     *զրկեք նրան իր նախասիրություններից՝ կլինի հեռախոս, կամ այլ բան, բայց ոչ իհարկե կյանքի համար անհրաժեշտ բաներ, ինչպիսին սնունդն է,
     *երեխային հնարավորություն տվեք մտածել իր վարքի մասին

10630 | 0
Facebook