Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սամվել Տեր-Սահակյանը «Grenke Chess Open»-ում մեդալ չնվաճեց

18:15, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
Սամվել Տեր-Սահակյանը «Grenke Chess Open»-ում մեդալ չնվաճեց

Գերմանիայում ավարտվեց Եվրոպայի ամենախոշոր՝ «Grenke Chess Open» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 904 շախմատիստներ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը: Տեր-Սահակյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-8-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Տեր-Սահակյանը գրավեց 4-րդ հորիզոնականը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Դանիել Ֆրիդմանը, ով իրավունք ստացավ մասնակցելու «Grenke Chess Classic» սուպերմրցաշարին: Արամ Հակոբյանը վաստակեց 7 միավոր և գրավեց 21-րդ հորիզոնականը:

1935 | 0
Facebook