Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մնաց, որ Քոչարյանը Դավիթին պաշտպանի իշխանությունից»․ Կարինե Հարությունյան

17:50, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
«Մնաց, որ Քոչարյանը Դավիթին պաշտպանի իշխանությունից»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մնաց, որ Քոչարյանը Դավիթին պաշտպանի իշխանությունից: Դավիթին դա պե՞տք է: Չեմ կարծում: Ով Փաշինյանի կառավարությունից «աբիժնիկ է» մնացել, ով առիթ է փնտրում սրտի մաղձը թափելու, ով կուշտուկուռ կյանքը կորցրել է հեղափոխության պատճառով, Դավիթ է պաշտպանում: Եվ էս տեսակների մեջ անգամ չեն երևում նրանք, ովքեր դա անում են ընկերական զգացումներից կամ արդարության սպասումներից մղված: Իսկ ճիշտն այն է, որ սպասենք նախաքննության ավարտին: Ի վերջո, ոսկուն կեղտ չի կպչում, ճշմարտությունն էլ յոթ փակի տակ պահես, ձև կգտնի, դուրս կգա»։

3531 | 0
Facebook