Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը պաշտոնապես ամուսնալուծվել են

16:25, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը պաշտոնապես ամուսնալուծվել են

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթն ամուսնալուծվել են: CNN-ի կողմից ձեռք բերված դատական փաստաթղթերի համաձայն, Ջոլին ու Փիթն արդեն ամուսնալուծված կարգավիճակում են:

2016թ. Ջոլին հայտարարել էր Փիթից ամուսնալուծվելու որոշման մասին՝ վկայակոչելով իրենց անհամաձայնությունները:

2014թ. օգոստոսին կայացած ամուսնությունից երկու տարի անց, զույգը որոշում է բաժանվել:

Հիշեցնենք, որ Ջոլին ու Փիթը 10 տարի միասին ապրել և համատեղ մեծացրել են իրենց 6 երեխաներին:

Նախկին զույգը դատարանում էր հայտնվել նաև խնամակալության գործով: Ջոլին ձգտում էր միանձնյա խնամակալություն, իսկ Փիթը համատեղ խնամք էր պահանջում: Ամուսնալուծության հարցերով զբաղվող փաստաբան Քեսլերը հաղորդել էր, որ դատարանը Ջոլիին ու Փիթին այլևս ամուսիններ չի ճանաչում, բայց թույլատրում է նրանց զբաղվել երեխաների խնամքով:

8372 | 0
Facebook