Խնդրում ենք սպասել...

Համացանց

Օգտատերն ահազանգում է գարշահոտության մեջ պահվող արջերի մասին

13:05, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
Օգտատերն ահազանգում է գարշահոտության մեջ պահվող արջերի մասին

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մկրտչյանն ահազանգում է Աշտարակի ձորում պահվող գորշ արջերի անմխիթար վիճակի մասին։ Նա ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 13-ին ականատես եմ եղել հետևյալ պատկերի՝ Աշտարակի ձորում, «Աշտարակի ձոր» ռեստորանի տարածքում, մոտ 30մ քառակուսի չափերով վանդակում պահվում են 3 գորշ արջ, գարշահոտ պայմաններում ու շատ ընկճված վիճակում, ինձ հայտնի չի արջերը ոնց են հայտնվել էտ տարածքում, որսի արդյունքում, թե առք ու վաճառքի, տարածքում աշխատակից չկար, ու ռեստորանը փակ էր, ոչ մեկի հետ խոսել չհաջողվեց։ Ահազանգել ենք Վայրի Բնության և Մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ, էնտեղից պատասխանել են, որ քանի որ իրենց կազմակերպությունը մասնավոր է, ապա կարող է գործել ՀՀ Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության կողմից լիազորման հիման վրա միայն, վերջինս պետք ա ստուգումներ անցկացնի՝ պարզելու համար արդյոք արջերը օրինական են պահվում այնտեղ, թե ոչ։ Հիմա մի քանի օր անընդմեջ զանգում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հեռախոսահամարներով, բայց անարդյունք, հեռախոսազանգերին չեն պատասխանում»։

| | |
1000 | 0
Facebook