Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը Բելառուսից հրետանային կրակի կառավարման համակարգ է գնել

13:35, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
Ադրբեջանը Բելառուսից հրետանային կրակի կառավարման համակարգ է գնել

Ադրբեջանը Բելառուսի 7A0917 «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր է գնել, այս մասին հայտնում է Интерфакс-Азербайджан-ը: Նշվում է, որ դրանք գնվել են փետրվարին ու կիրառվել մարտին անցկացված զորավարժությունների ընթացքում: «Լեկտոր»-ը եռաստիճան կառավարման համակարգ է. այն կարող են օգտագործել մարտկոցի հրամանատարը, մարտկոցի ավագ սպան և հաշվարկի հրամանատարը: Համակարգի միջոցով կարելի է տվյալներ հավաքել և պահել, լուծել հաշվարկային և տեղեկատվական խնդիրներ:

5594 | 0
Facebook