Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի հավաքականը պարտություն կրեց

01:40, կիրակի, 24 մարտի, 2019 թ.
Հայաստանի հավաքականը պարտություն կրեց

Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի շրջանակներում Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում ավարտվեց Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի հավաքականը պարտություն կրեց՝ 1։2 հաշվով։ Հանդիպման 90-րդ րոպեին 11-մետրանոցից մրցակցի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ Մեր հավաքականը գոլ ընդունեց հանդիպման 33-րդ և 80-րդ րոպեներին։ Գոլի հեղինակներ դարձան Ռադե Կրունիչը և Դենի Միլոշևիչը։

8836 | 1
Facebook