Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սերժն ու թիկնապահները շարունակում են «տեռորը», սակայն «ասֆալտներին չեն պառկում»

16:25, հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ.
Սերժն ու թիկնապահները շարունակում են «տեռորը», սակայն «ասֆալտներին չեն պառկում»

Այսօր համացանցում ակտիվորեն քննարկվում է երեկ տարածված տեսանյութը, որտեղ Հանրային հեռուստաընկերության լրագրողը, Շախմատի տան մոտ փորձում էր հարցազրույց վերցնել Սերժ Սարգսյանից: Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես Սերժ Սարգսյանի թիկնապահներից մեկը բացահայտ արգելքներ է ստեղծում լրագրողի աշխատանքին և ֆիզիկապես արգելում վերջինին՝ չթույլատրելով մոտենալ Սերժ Սարգսյանին:
     Ասում են, որ նշված դրվագը խստորեն քննադատվում է հանրության կողմից: Համաձայն լուրերի, հանրությանը հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ արդեն երկրորդ անգամ (առաջինը՝ ընտրությունների ժամանակ) Սերժ Սարգսյանի թիկնազորը բացահայտ կոպիտ դրսևորումներով, ֆիզիկապես արգելափակում է լրագրողների աշխատանքը և դրսևորում այնպիսի պահվածք, ինչ նախկինում էր:
     Ասում են նաև, որ հանրությանը զայրացնում է հատկապես այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունները «ասֆալտներին են պառկեցնում» միայն «խեղճ ու կրակ օլիգարխների թիկնապահներին», իսկ Սերժի «պահապանները» շարունակում են իրենց անարգել «վայրագությունները»:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
22037 | 2
Facebook