Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում ջրի տակ է անցել ռազմաօդային ուժերի ավիաբազան

11:05, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
ԱՄՆ-ում ջրի տակ է անցել ռազմաօդային ուժերի ավիաբազան

Նեբրասկա և Այովա նահանգներին պատուհասած ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել «Offutt» ավիաբազան, հայտնում է The Weather Channel-ը: Միսսուրի գետը դուրս է եկել ափերից ու լուրջ վնասներ հասցրել ավիաբազային: Բազայի 200 օժանդակ կառույցներից 60-ը վնասվել է, բացի այդ, ջրի տակ է անցել թռիչքուղու 900 մետր հատվածը։ Ավիաբազան նախատեսված է ԱՄՆ ռազմական հրամանատարության համար. այստեղ են տեղակայված Boeing E-4B Nightwatch ինքնաթիռները, որոնք նախատեսված են միջուկային պատերազմի մեկնարկի դեպքում։

10355 | 0
Facebook