Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եղիշե Չարենց» թվայնացված ֆիլմը կցուցադրվի Կինոյի տանը

15:05, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
«Եղիշե Չարենց» թվայնացված ֆիլմը կցուցադրվի Կինոյի տանը

Այսօր երեկոյան Եղիշե Չարենցի ծննդյան օրը, բացառիկ ցուցադրություն է տեղի ունենալու Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր կինոսրահում: 1957-ին Հակոբ Սալախյանի սցենարով նկարահանված «Եղիշե Չարենց» թվայնացված ֆիլմն առաջին անգամ Հայաստանի ազգային արխիվից կտեղափոխվի Կինոյի տուն և կցուցադրվի փոքր կինոսրահի էկրանին: Ֆիլմի ցուցադրումից հետո «Բուխարու սրահում» տեղի կունենա քննարկում-հանդիպում գրող, սցենարիստ, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի հետ:

Սա Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի ազգային արխիվի համագործակցության առաջին ձեռնարկներից է:

2377 | 0
Facebook