Խնդրում ենք սպասել...

Միջազգային

5 մետրանոց 3-հազարամյա սֆինքս են հայտնաբերել Եգիպտոսում

00:05, երեքշաբթի, 05 մարտի, 2019 թ.
5 մետրանոց 3-հազարամյա սֆինքս են հայտնաբերել Եգիպտոսում

Առյուծի մարմին և խոյի գլուխ ունեցող սֆինքսի 5 մետրանոց արձան են հայտնաբերել Եգիպտոսի հարավում՝ Ջիբալ էս-Սիլիսիլիա տեղանքում: Հնագույն հուշարձանը եգիպտա-շվեդացի հնագետների խումբը գտել է ավազաքարի փլատակների տակ: Սֆինքսը թվագրվել է Ք. ա.. 1388-1353 թթ.-ով, երբ Եգիպտոսում ղեկավարել է Թութանհամոնի պապը՝ Ամենհոթեփ փարավոնը: Սֆինքսն ու նրա մանրակերտը արդեն պատրաստ են եղել տեղափոխման, սակայն ինչ-ինչ պատճառներով մնացել են քարհանքում: Հնարավոր է, քանդակը վերջնական տեսքի չի բերվել փարավոնի մահվան պատճառով, կամ էլ, գուցե, վնասվել է ու որոշել են այլևս չվերանորոգել:

6387 | 0
Facebook