Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Քոչարյանի՝ «ձրի» և «որտեղ հաց, այնտեղ կաց» ֆեյքերի մասին

10:55, երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ.
Քոչարյանի՝ «ձրի» և «որտեղ հաց, այնտեղ կաց» ֆեյքերի մասին

Վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական անցուդարձում ամենաարծարծվող թեմաներից մեկը Ռոբերտ Քոչարյանի և նրա աջակիցների կողմից կազմակերպված և սպասարկող ֆեյքերն են: Դրանք սոցցանցերի և կարճաժամկետ դոմենների միջոցով փորձում են տրամադրություններ ստեղծել ներկայիս իշխանությունների դեմ:
     Ասում են, որ այդ ֆեյքերը բաժանվում են երկու խմբի: Համաձայն շրջանառվող լուրերի, առաջին խումբը «ձրի աշխատուժն է»: Դա այն մարդիկ են, ովքեր մինչև հեղափոխությունը զբաղեցրել են պաշտոններ, ինչ-ինչ թելերով կապված են նախկին իշխանությունների հետ և այժմ, ուզեն-չուզեն, պետք է «փոխհատուցեն» նախկին տարիների բարեկեցիկ կյանքի համար: Երկրորդը՝ «որտեղ հաց, անտեղ կաց» խումբն է: Այս խմբի անդամները հավաքագրվում և կազմակերպվում են առաջին խմբի անդամների կողմից: Դրանք, սոցիալապես անապահով, քաղաքական կողմնորոշումներ չունեցող քաղաքացիներն են: Վերջիններն իրենց ծառայությունը մատուցում են 100-150 հազար դրամ ամսական վարձավճարի դիմաց: Համաձայն տեղեկությունների, երկրորդ խմբի անդամների մեծամասնությունը մարզերից են: Ասում են նաև, որ վերջինները երբեմն, զրույցների ժամանակ, իրենցից անկախ բացահայտում են իրենց աշխատանքը՝ նշելով, որ «տանից աշխատանք են կատարում... սոցիալական ցանցերի միջոցով...»:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
15645 | 1
Facebook