Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածությունը հասել է առավելագույնին: Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Իրանի և Ամերիկայի միջև պայքարն առավելագույնի է հասել: Ամերիկան իր ողջ ուժը կենտրոնացրել է Իրանի վրա»,- ասել է Ռոհանին:
Նա հավելել է, որ նախկինում երկու երկրների միջև նման վատ հարաբերություններ երբեք չեն եղել:
Ռոհանիի խոսքով՝ իրանական ընկերությունների և բանկերի վրա ԱՄՆ-ի ճնշումներն «100%-ով «ահաբեկչական գործողություն» են:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազամն անցած տարվա նոյեմբերի 5-ից վերականգնեց Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, որոնք ավելի վաղ չեղարկվել էին 2015-ի «միջուկային գործարքի» շրջանակում, սահմանափակող միջոցներն անդրադառնում են նավթի արտահանման, նավաշինության, բանկային և բոլոր մնացած ոլորտներին, որոնք կապ ունեն տնտեսության հետ: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի խոսքով՝ ԱՄՆ-ի վերջնական նպատակը Թեհրանի ռեժիմի ագրեսիվ պահվածքի զսպումն է: Ավելի վաղ Թրամփն Իրանը «համար մեկ ահաբեկչական երկիր» էր անվանել: