Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ հեղափոխությունից հետո լրատվամիջոցների ազատությունը չի սահմանափակվում: Սակայն համոզվում եմ, որ այդ ոլորտի և դրա առանձին ներկայացացիչների գործունեության հետ կապված պարբերաբար որոշումներ են կայացվում ու նախաձեռնություններ մշակվում, որոնք զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու փոխարեն, լուրջ վնասներ կարող են հասցնել: «Շիրակ» հեռուստաընկերության լուծարման, «Արմինֆո» գործակալության զբաղեցրած տարածքից վտարելու և մի շարք այլ դեպքերում դրսևորված հապճեպությունը, հետևանքների անտեսումը խիստ մտահոգիչ են: Մանավանդ, որ մոտակա ժամանակ ոլորտում էական փոփոխությունները անխուսափելի են ու խնդիրների նկատմամբ նմանատիպ ոչ կոմպետենտ մոտեցումները դժվար է բացառել...»: