Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ մարմնամարզուհիները ձեռնունայն են վերադառնում Մոսկվայից

14:50, երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ.
Հայ մարմնամարզուհիները ձեռնունայն են վերադառնում Մոսկվայից

Մոսկվայում կայացած գեղարվեստական մարմնամարզության միջազգային ավանդական մրցաշարից Հայաստանը ներկայացնոր մարզմնամարզուհիները ձեռնունայն են վերադառնում։ Տարիքային երկու խմբում Հայաստանը ներկայացրել է հինգ մարզուհի:

Ավագների բազմամարտի պայքարում Յուլիա Վոդոպյանովան գրավել է վեցերորդ տեղը, Յասմինա Աղագուլյանն ութերորդն էր գնդակով վարժությունում, իսկ Սիլվա Սարգսյանը բավարարվել է ավելի համեստ արդյունքով:

Երիտասարդներ Աբիգայլ Պողոսյանը և Անժելիկա Կարախանյանն առաջին անգամ են մասնակցել արտագնա մրցումների: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել են 36 երկրի մարզուհիներ։

2163 | 0
Facebook