Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Coca-Cola-ն նոր համ կունենա

13:15, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
Coca-Cola-ն նոր համ կունենա

Coca-Cola ընկերությունը 10 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնել է նոր ըմպելիքի արտադրության մասին, որը կունենա վանիլի և նարնջի համ: Այս մասին ասվում է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Նորույթը վաճառքի կհանվի փետրվարի 25-ից 2 տարբերակով՝ շաքարով և առանց շաքարի:

Ընդ որում, նշվում է, որ 10 տարվա ընթացքում ըմպելիքի համերի շարքի առաջին համալրումն է. 1985-ին հայտնվել է բալի համով Coca-Cola, իսկ 2007-ին՝ վանիլի:

«Ցանկանում էինք վերադարձնել ամառային անհոգ օրերի հիշողությունները»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

7917 | 0
Facebook