Statista ընկերության փորձագետները նշել են ճառագայթման բարձր մակարդակ ունեցող սմարթֆոնների անունները, հաղորդում է РИА Новости-ն:
Տվյալները հրապարակվել են կազմակերպության Twitter-յան էջում:
Առաջին հորիզոնականում է հայտնվել Xiaomi Mi A1 2017-ի մոդելը, որի ճառագայթման մակարդակը կազմել է 1,75 վատտ/կգ:
Երկրորդ տեղում է OnePlus 5T-ը (1,68 վատտ/կգ), երրորդ տեղում՝ Xiaomi Mi Max 3-ը (1,58 վատտ/կգ):
Առաջին հնգյակում են OnePlus 6T-ն ու HTC U12 Life-ը:
Նշվում է, որ հակավարկանիշային աղյուսակը կազմելիս փորձագետներն օգտվել են գերմանական ճառագայթային պաշտպանության գերատեսչության տվյալներից: Ընդ որում, Գերմանիայում ճառագայթման խորհուրդ տրվող մակարդակը կազմում է 0,6 վատտ/կգ: