Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԽ-ն կոչ է արել Մարտի 1-ի գործով բացառել ենթադրյալ վրեժի քաղաքականությունը

14:25, չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ.
ԵԽ-ն կոչ է արել Մարտի 1-ի գործով բացառել ենթադրյալ վրեժի քաղաքականությունը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ. սեպտեմբերին Հայաստան իրականացրած այցի վրա հիմնված զեկույցը: Այն կենտրոնացած է կանանց իրավունքների, հաշմանդամ կամ խոցելի խմբերի պաշտպանության, մարդու իրավունքների՝ նախկինում տեղ գտած խախտումների վերաբերյալ հաշվետվողականության հարցերի վրա:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Մարտի 1-ի գործին: Հանձնակատարը ողջունում է մեղավորներին պարզելու և նրանց դատարանի առջև կանգնեցնելու ուղղությամբ գործադրված քայլերը: Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ այդ գործընթացը պետք է կատարվի զգուշորեն, հավատարիմ օրենքի գերակայության սկզբունքներին, դատական անկախությանը, արդար դատաքննության թափանցիկությանը՝ հրաժարվելով ենթադրյալ վրեժխնդրության քաղաքականությունից կամ ընտրովի արդարադատությունից:

7308 | 1
Facebook