Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պատժամիջոցների չեղարկումից հետո «Ռուսալ»-ի արժեթղթերի գներն աճել են

12:00, երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ.
Պատժամիջոցների չեղարկումից հետո «Ռուսալ»-ի արժեթղթերի գներն աճել են

Ամերիկյան պատժամիջոցների չեղարկումից հետո մոսկովյան բորսայում գրեթե 10%-ով աճել են աշխարհում ալյումին արտադրող ամենախոշոր «Ռուսալ» ընկերության արժեթղթերի գները՝ հասնելով 34,98 ռուբլու, հաղորդում է ТАСС-ը:

Իսկ դրա սեփականատեր «Էն+»-ի արժեթղթերի գներն աճել են 8,8%-ով՝ հասնելով 612,5 ռուբլու:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկել է «Ռուսալ», «Էն+» հոլդինգ և «Եվրոսիբէներգո» ընկերության դեմ պատժամիջոցները:

5488 | 0
Facebook