Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանական լրատվականի անդրադարձը Առողջապահության նախարարության նոր որոշմանը

01:17, հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ.
Գերմանական լրատվականի անդրադարձը Առողջապահության նախարարության նոր որոշմանը

Գերմանական հեղինակավոր Deutsche Welle լրատվականը անդրադարձ է կատարել ՀՀ առողջաահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ում այսուհետ ուռուցքաբանաան վիրահատությունները կլինեն անվճար: «Հայաստանի ԱՆ նախարարի խոսքերով՝ բոլոր ուռուցքաբանական վիրահատությունները կարվեն պետության հաշվին, բայց միայն այն հիվանդանոցներում, որոնք կընտրի պետությունը»,- գրված է լրատվականի հոդվածում:

Աղբյուրը նաև նշում է, որ Հայաստանում հունվարի վերջից կսկսի իր գործունեությունը նոր կառավարությունը, այն փաստացիորեն ձևավորված է: DW-ն նաև տեղեկացնում է, որ Հայաստանում կրճատվել են նախարարությունները՝ 17-ից հասնելով 12-ի:

Հավելենք, որ ԱՆ վերոնշյալ որոշմանն անդրադարձել են նաև ռուսական, ուկրաինական և այլ լրատվականներ:

6393 | 1