Ֆրանսիայում ձերբակալել են հիմնականում հայերից կազմված խոշոր եվրասիական մաֆիոզ խմբավորման բարձրաստիճան անդամների։
Եվրոպոլը հայտարարել է, որ խուզարկություններ են անցկացվել Ֆրանսիայի տարբեր հատվածներում գտնվող 27 տներում։ Բռնագրավվել է 32 000 եվրո, մոտ 2000 տուփ ծխախոտ, 23 կգ թութուն և վեց անուն զենք։
Մաֆիայի անդամներն օգտագործել են հատուկ մեթոդ, որի ժամանակ ավտոմեքենաներն օգտագործվել են որպես հետագա հանցագործությունների համար վճարման միջոց (այսինքն՝ փոխանակվել են ծխախոտի կամ թմրանյութի խմբաքանակի հետ)։